Բանավեճից տպավորություն է ստեղծվում, որ խորհրդային տարիների գռեհիկ-մատերիալիստական պատմագիտությանը Հայաստանի անկախությունից ի վեր փոխարինելու է գալիս ավելի գավառական, չափազանց վտանգավոր, հայդատական պատմագիտությունը:
Կրթության նախարարության կողմից Հայոց պատմության դասագրքերի չափորոշիչների վերաբերյալ ծագած բանավեճի մասին այսպիսի կարծիք է հայտնել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: ՀՀ առաջին նախագահի կարծիքը հրապարակել է Ilur.am կայքը:
«Նիկողայոս Ադոնցի, Հակոբ Մանանդյանի, Սուրեն Երեմյանի եւ Գագիկ Սարգսյանի նման հսկաներ ունեցող հայ պատմագիտությունը իրավունք չունի իջնելու այս մակարդակին։ Ավելի նվաստացուցիչ դեգրադացիա հնարավոր չէ պատկերացնել»,- նշել է Լևոն Տեր-Պետրոսյանը։
Նա այդ ամենը «ազգային խայտառակություն» է անվանել և ոչ վայել համարել փառահեղ պատմություն ունեցող հայ ժողովրդին։