«Այս տարի ոչինչ չեմ անելու, ամեն տարի արել ենք, այս տարի գնալու ենք հանգստանալու, Նոր տարվա տրամադրություն չկա»․ այս և նմանատիպ արտահայտություններ կարելի է լսել գրեթե բոլոր մարդկանցից մինչ դեկտեմբերի 20-ը՝ հետո սկսվում են ամանորյա պատրաստությունները։
Տունը պատվում է մայրիկի պատրաստած համեղությունների անուշ բույրով: Չէ՞, որ արդեն ավանդույթ է դարձել դեկտեմբերի 31-ին «սեփական ձեռքերով» զարդարել տոնական սեղանը:
Armenia Today-ը հարցում է անցկացրել քաղաքացիների շրջանում՝ հասկանալու, թե ի՞նչ պլաններ ունեն այս Ամանորին։
Քաղաքացիներից հետաքրքրվել ենք, մասնավորապես, ի՞նչն է նրանց ամանորյա սեղանի անբաժան մասնիկը, որտե՞ղ են պատրաստվում նշել և միջինում որքա՞ն գումար են ծախսում տոնական սեղանի վրա։