Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) արձանագրել է, որ Ադրբեջանը ոչ միայն իր սպայի միջոցով խախտել է մարդու կյանքի իրավունքը, այլ փաստվեց Ադրբեջանի խտրական քաղաքականությունն ու հայատյացությունը։ «Իմ քայլի» պատգամավոր Համազասպ Դանիլեյանն ԱԺ ամբիոնից համառոտ անդրադարձավ Գուրգեն Մարգարյանի գործի հետ կապված ՄԻԵԴ վճռին։
«ՄԻԵԴ վճռով երկար տարիներ անց արաձնագրվեց այն, ինչ շատերիս համար, ըստ էության, նորություն չէ: Այն որ Արդբեջանն իր սպայի միջոցով ոչ միայ խախտել է մարդու կյանքի իրավունքը, այլ նաև փաստվեց Ադրբեջանի խտրական քաղաքականությունն ու հայատյացությունը», – ասաց Դանիելյանը։
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը այսօր՝ մայիսի 26-ին, հրապարակել է ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի գործով «Մակուչյանն ու Մինասյան ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» վճիռը։ ՄԻԵԴ-ն արձանագրում է, որ Ադրբեջանը խախտել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք), ինչպես նաև 14-րդ հոդվածը (խտրականության արգելք)։