ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Երևանում է։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը և հերքեց լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվությունը, թե Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Մոսկվա։
Հիշեցնենք, որ Արցախում ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով հանդիպել են Հայաստանի Հանրապետության նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը: