«Ժամանակ» թերթը գրում է.
«Երևանն այլևս չի ունենա գլխավոր ճարտարապետ: Կառավարությունը պատրաստվում է փոփոխություն կատարել «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և լուծարել գլխավոր ճարտարապետի հաստիքը:
Գլխավոր ճարտարապետի աշխատանքը կիրականացնի փոխքաղաքապետը: Այս փոփոխությունը հիմնավորվում է այն հանգամանքով, որ գլխավոր ճարտարապետը համարվում է վարչական պաշտոն, մինչդեռ քաղաքաշինական գործունեություն իրականացնելու և քաղաքաշինության ոլորտում որոշումներ կայացնելու իրավասություն պետք է տրվի քաղաքական պաշտոն զբաղեցնող անձին, ինչպիսին հանդիսանում է փոխքաղաքապետը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: