ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուներ Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի ընտրությանը։
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը։
Նա նշեց, որ ԲԴԽ անդամի թեկնածուների հետ կապված վերապահումներ ունեն, հետևաբար, չեն մասնակցի նաև ԲԴԽ-ի անդամների քվեարկությանը։
Ի դեպ, Գագիկ Ջհանգիրյանի հետ հանդիպել են խորհրդարանական երեք խմբակցությունները, այդ թվում՝ ԲՀԿ-ն։
Նշենք, որ ԱԺ-ն Բարձրագույն դատական խորհրդի անդամներ է ընտրում։
Հիշեցնենք՝ իշխող «Իմ քայլը» խմբակցությունն այս պաշտոնների համար առաջադրել է նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի և իրավաբան Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունները։
Իսկ խորհրդականական ընդդիմությունը՝ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները ԱԺ արտահերթ նիստի մեկնարկից առաջ լքեցին դահլիճը։