Ես գործելու եմ հանուն Հայաստանի Հանրապետության։ Այս մասին ԱԺ նիստի ժամանակ ասաց ԲԴԽ անդամի թեկնածու Դավիթ Խաչատուրյանը՝ անդրադառնալով անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի այն դիտարկմանը, թե քանի որ ինքն աշխատել է «Բաց հասարակություններ հիմնադրամ»-ում, այդ հանգամանքը, արդյոք, չի՞ խոչընդոտի ԲԴԽ-ում նրա գործունեությանը:
Հիշեցնենք, որ ԱԺ-ն Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուներ է ընտրում։
Հիշեցնենք նաև, որ «Իմ քայլը» խմբակցությունն այս պաշտոնների համար առաջադրել է նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի և իրավաբան Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունները։
«Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները ԱԺ արտահերթ նիստի մեկնարկից առաջ լքել են դահլիճը։
Հավելենք, որ Դավիթ Խաչատուրյանն, ըստ մամուլի հրապարակումների, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի եղբայրն է։ Դավիթ Խաչատուրյանը եղել է Բաց հասարակության հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահը:
Մանրասները՝ տեսանյութում․