ԱՄՆ-ի 54 կոնգրեսական նամակ է հղել նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով մարդու իրավունքների հարցում ճնշում գործադրել Թուրքիայի վրա: Այս մասին հայտնում է Emenihaber-ը:
Նրանք նամակում անդրադարձել են Թուրքիայի իշխանությունների կողմից ընդդիմության և լրագրողների նկատմամբ կիրառվող քաղաքականությանը:
Նամակում անդրադարձ է կատարվում նաև ռուսական արտադրության S-400 զենիթահրթիային ՀՕՊ համակարգերի ձեռք բերման պատճառով թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա լարվածության թեմային: Նշվում է, որ չնայած ԱՄՆ-ի՝ Էրդողանի կառավարության ուղղված բոլոր զգուշացումներին, այնուամենայնիվ Թուրքիան Ռուսաստանից գնում է S-400 համակարգեր:
Ինչ վերաբերում է Էրդողանի արտաքին քաղաքականությանը, կոնգրեսականները հայտնում են, որ այն ավելի ռազմատենչ է դարձել: Նրանք որպես օրինակ բերել են Սիրիայում ԱՄՆ-ի աջակցությունը վայելող քրդերի դեմ Թուրքիայի ռազմագործողությունները:
Նրանք նաև փաստել են, որ արցախյան պատերազմում Թուրքիան խրախուսել է Ադրբեջանին բռնություն գործադրել հայերի դեմ: