Այսօր ռուսական ԶԼՄ-ների հետ ունեցած ասուլիսի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խոսել է հնարավոր արտահերթ ընտրություններին իր մասնակցության մասին։
«Եթե ես ասել եմ, որ մասնակցելու եմ արտահերթ ընտրություններին, ուրեմն, այո, ես հավակնում եմ մասնակցել, հավակնում եմ հաղթանակի։ Ես կարծում եմ, որ բավականաչափ փորձ ունեմ երկրի զարգացման կանխատեսելիության, կառավարելիության ու դինամիկ վերականգնման համար», – նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Խոսելով Հայաստանում տեղի ունեցող զարգացումների մասին՝ նա հավելել է․ «Սորոսի գլխավորած կազմակերպության և նմանատիպ այլ կառույցների գաղափարներն ու արժեքները Հայաստանի ինքնաոչնչացման ճանապարհն են»։