Արդյոք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կճանաչի՞ Հայոց ցեղասպանությունը, ի՞նչ քայլեր են ձեռնարկել ՀՀ իշխանությունները Ցեղասպանության ճանաչման գործընթացում։ Այս հարցերի, ինչպես նաև ԱՄՆ հայ համայնքի գործունեության մասին Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին ընդառաջ Armenia Today-ը զրուցել է ցեղասպանագետ, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի հետ։
–Պարոն Դեմոյան, ԱՄՆ հայ համայնքը դաշնակիցներ ունի Բայդենի թիմում, որոնք լոբբինգ են անում ցեղասպանության ճանաչման ուղղությամբ։ Ինչպե՞ս եք գնահատում այս հարցում հայ համայնքի աշխատանքը, և նրանց գործողությունները կնպաստե՞ն ԱՄՆ վարչակազմի կողմից Ցեղասպանության ճանաչմանը։
-Երկու կարևոր հանգամանք կա այս հարցին մոտենալիս։ Նախ պետք է իրատեսորեն գնահատել իրավիճակը։ Արդյո՞ք իրականանալի է այն, ինչ մենք ուզում ենք։ Մենք բարձր նշաձող ենք դնում մեր առջև, հետո ամեն անգամ հիասթափվում, որ այն չի ստացվում։ Այսօր տարածաշրջանում պայթյունավտանգ իրավիճակ է։ Այսօրվա համաշխարհային քաղաքականության տրամաբանությունը՝ արժեքները, նպատակները, շահերը բոլորովին այլ ուղղությամբ են գնում։ Մենք ուզում ենք ստեղծել բոլորովին այլ իրողություն։ Մեր ակնկալիքները պետք է համահունչ լինեն եղած իրողություններին։
-Ինչ եք կարծում՝ Բայդենը կճանաչի՞ Հայոց ցեղասպանությունը։
-Ինձ համար դա սկզբունքային հարց չէ։ Ցեղասպանությունը ծանրագույն հանցագործություն է մարդկության դեմ, երբ այն քաղաքական հաշվեհարդարներում մանրադրամ է դառնում, կորցնում է հնչեղությունը և հիմք է ստեղծում դրա կրկնությանը։ Պետք է նաև հաշվի առնենք, որ Արցախյան երկրորդ պատերազմը ստեղծել է նախացեղասպանական իրավիճակ։ Պետք է վերանայումներ կատարենք մեր մոտեցումներում՝ անպայման հասկանալով նաև մեր իրական ներուժը։
–Ինչպե՞ս կբնութագրեք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի ներկա վիճակը՝ ՀՀ ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության համատեքստում:
-Այսօր Ծիծեռնակաբերդում իրականացվում է հայկական պետական իշխանությունների կողմից հովանավորվող Ցեղասպանության «փափուկ» ժխտման քաղաքականություն։ Ցեղասպանության «փափուկ» ժխտումը նույնպես քաղաքականություն է, որն իրականացվում է։
Մանրամասները՝ տեսանյութում․