Առաջիկայում Մոսկվայում սպասվում են բավականաչափ ծանր բանակցություններ։ Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Ես հիմա հասկանում եմ՝ այս արտահերթի «էքշն»-ը Քրեական օրենսգրքում փոփոխությունն է, որը ենթադրում է հայհոյանքի քրեականացում, հասկանում եմ, թե ինչի համար է արվում, որովհետև նոր խորհրդարանում հայհոյանքի պակաս չի լինելու, դա թողնում եմ մեծամասնության ու նոր ընդդիմության փոխադարձ «էքշն» կոնֆլիկտն»,- նկատեց նա։
Նաիրա Զոհրաբյանի կարծիքով՝ արտահերթ նիստից հետո պետք է ԱԺ ևս մեկ նիստ անցկացնել, հրավիրել
վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, Զինված ուժերի, Պաշտպանության նախարարության ղեկավար մարմիններին ու քննարկել ստեղծված իրավիճակը։
Մանրամասները՝ տեսանյութում։