Կառավարության հնգամյա ծրագիրը ներկայացնելիս այսօր՝ օգոստոսի 18-ին տեղի ունեցած նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տնտեսական շոշափելի փոփոխությունների մասին խոսեց։ Նա նշեց, որ նվազագույն աշխատավաձը պետք է հասցվի 85 000 դրամի, իսկ ծայրահեղ աղքատությունը պետք է վերանա։
Վարչապետը ծրագիրը ներկայացնելիս նաև հաղորդեց, որ մինչև 6 տարեկան երեխաները, եթե նրանք ընտանիքում երրորդն են կամ հաջորդը, ստանալու են ամսական 50 000 դրամ։
Առողջապահության ոլորտում արմատական փոփոխություններ են սպասվում։ Անցում է լինելու առողջապահության ապահովագրական համակարգի։
Դրական փոփոխություններ են սպասվում նաև տրանսպորտի, ճանապարհաշինության ոլորտում։
Մանրամասները՝ տեսանյութում։