ՀԱՊԿ երկրների «Ռուբեժ -2021» զորավարժությունները կանցկացվեն Ղրղզստանում: Կենտրոնական ռազմական օկրուգի զինվորականները սկսել են տեղափոխվել Ղրղզստան՝ մանևրներ անցկացնելու համար: Այս մասին այսօր՝ օգոստոսի 24 -ին, հայտնել են ռազմական օկրուգի մամուլի կենտրոնից, գրում է EADaily-ն:
Հստակեցվում է, որ Տաջիկստանում տեղակայված ռուսական ռազմակայանն Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում ստեղծված իրավիճակի ֆոնին ամրացվել է Kornet հակատանկային համակարգերով: Ավելի վաղ ռուս զինվորականները համատեղ զորավարժություններ էին անցկացրել Տաջիկստանում և Ուզբեկստանում:
«Ռուբեժ-2021» անվանումով ՀԱՊԿ արագ տեղակայման հավաքական ուժերի վարժանքները նախատեսված են սեպտեմբերի 1-9-ը Ղրղզստանում ՝ Էդելվեյսի վարժարանում: ՀԱՊԿ կազմի մեջ են մտնում Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը: