Ֆրանսիան Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ակտիվության վերսկսման տագնապալի նշաններ է տեսնում: Այս մասին Էրբիլում հայտարարել Է հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը՝ Իրաքի Քրդական ինքնավար շրջանի ղեկավար Նեչիրվան Բարզանիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Այսօր ես վստահեցրել եմ Բարզանիին, որ Ֆրանսիան համերաշխ է առաջին հերթին ԻՊ-ի՝ մեր ընդհանուր թշնամու դեմ պայքարում, որը ցույց է տալիս Իրաքում, ինչպես նաև Սիրիայում իր ակտիվության վերածննդի նշանները։ Այդ պայքարի ելքից է կախված Իրաքի և նրա կազմի մեջ մտնող Քրդստանի ապագան՝ տարածաշրջանի, Եվրոպայի, Ֆրանսիայի անվտանգությունը»,- նշել է նա։
Ֆրանսիայի առաջնորդն ուշադրություն է հրավիրել նրա վրա, որ Քուրդիստանի տարածքում ապաստան են գտել նաև քրիստոնյաներն ու եզդիները, որոնք հետապնդվում են ԻՊ-ի կողմից։ «Ֆրանսիան կշարունակի աջակցել ձեզ դրանում», – հավելել է Մակրոնը:
«Ֆրանսիան հանդես է գալիս ի պաշտպանություն տարածաշրջանային կայունության», – ընդգծել է հանրապետության նախագահը: Մենք հանդես ենք գալիս տարածաշրջանում ինքնիշխան Իրաքի օգտին։ Նա նշել է, որ նախօրեին Բաղդադում կայացած անվտանգության տարածաշրջանային խորհրդաժողովը «շատ հստակ եզրակացությունների է եկել ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ»:
Ընդգծվել է բոլոր մասնակից երկրների պատրաստակամությունն ահաբեկչության ցանկացած տեսակի դեմ պայքարին»,-նշել է Մակրոնը:
«Այս համաժողովը մեկ քայլ առաջ է նշանակում նաև քրդերի համար»։ Ցանկանում եմ հավաստիացնել ձեզ, որ Ֆրանսիան հավատարիմ է իր պատմությանը և իր ընկերներին»,- հավելել է Ֆրանսիայի նախագահը: