Ազգային ժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը Բարձագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանից հետաքրքրվեց՝ ինչպես է իր որդու համար 600 հազար դոլարով Կասկադում բնակարան գնել:
Ջհանգիրյանն էլ պատասխանեց, որ այդ բանակարանը գնել է իր խնամի Խաչատուր Սուքիասյանի եղբայրը։
«Այդ փողերն էլ կա՛մ իրենք են տվել, կա՛մ չեն տվել, ես տեղյակ չեմ, իրենց հարցրեք։ Իմ որդին չափահաս է, արդեն երկու ու ավելի տարի է՝ ապրում են առանձին, առանձին ընտանիք են։ Ի դեպ, հիփոթեքով էլ ձևակերպել են: Այդ բոլորը երևակայության արդյունք է»,- նկատեց Գագիկ Ջհանգիրյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։