ԱԺ-ն ընտրում է Վճռաբեկ դատարանի դատավոր․ թեկնածուները երեքն են։
Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղերի համար առաջադրել է Հովսեփ Բեդևյանի, Հրաչ Այվազյանի և Լիաննա Հակոբյանի թեկնածությունները։
ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ քվեարկությունը գաղտնի է և կտևի 1 ժամ։