Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը երկուշաբթի ընդունել է Թուրքիայի ազգային պաշտպանության փոխնախարար Մուհսին Դերենի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես հաղորդում է Интерфакс-Азербайджан-ը, հանդիպմանը քննարկվել են ռազմատեխնիկական համագործակցության հարցեր:
Կողմերը քննարկել են ադրբեջանա-թուրքական ռազմատեխնիկական համագործակցության զարգացման և հիմնական ուղղությունների հեռանկարները, մտքեր փոխանակել տարբեր տեսակի զորքերի մասնակցությամբ համատեղ վարժանքների վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձել են հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի, հաղորդում է լրատվամիջոցը՝ հղում կատարելով երկրի պաշտպանության նախարարությանը: