Բելառուսին ու Հայաստանին կապում են ավանդական բարեկամական հարաբերությունները, համատեղ պատմությունն ու սերտ միջանձնային շփումները։ Այս մասին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որին այսօր Բելառուսում իր հավատարմագրերն է հանձնել Բելառուսում ՀՀ դեսպան Ռազմիկ Խումարյանը։ Այս մասին հաղորդում է БЕЛТА-ն:
«Մեր երկրներն ակտիվորեն համագործակցում են ինտեգրացիոն կառույցների շրջանակներում՝ մեծամասամբ հանդես գալով միասնական դիրքերից»,- ասել Է Բելառուսի նախագահը: Դրա հետ մեկտեղ Լուկաշենկոն նշել է, որ երկկողմ համագործակցության առայժմ զգալի ներուժը լիարժեք չի իրականացվել:
Նա վստահեցրել է, որ Բելառուսը բաց է բոլոր ոլորտներում Հայաստանի հետ ամուր հարաբերությունների հետագա զարգացման վերաբերյալ առաջարկությունների համար: