Երևանում մեկնարկել է Հայաստանի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որին հաջորդել է նախարարների ընդլայնված հանդիպումը: Այս մասին հայտնում է Հայաստանի ԱԳՆ-ն:
Նշենք, որ սա Հնդկաստանի արտգործնախարարի առաջին այցն է Հայաստանի Հանրապետություն:
Սուբրամանյամ Ջայշանկարը հանդիպումներ կունենա նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: