Իրանի և Հայաստանի դիվանագիտական և քաղաքական կապերը միշտ էլ շատ լավ են եղել: Վերջին դեպքերը տարածաշրջանում, սակայն, մեզ ստիպում են, որ այդ շփումները ավելի զարգանան։ Այս մասին ասել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին:
Ըստ նրա՝ Իրանի և Հայաստանի համագործակցությունը պետք է ամենաբարձր մակարդակի վրա լինի, և կան դրա նախապայմանները:
Իրանի գլխավոր դատախազը նշել է, որ ինչպես հայտարարել են Իրանի պաշտոնյաները, անհրաժեշտ է, որպեսզի լուրջ քայլեր կատարվեն երկու երկրների հարաբերությունների զարգացման ուղղությամբ։
«Հայաստանը և Իրանը հաստատել են, որ ահաբեկիչները, որոնք նկատվել են մեր սահմաններին, ոչ մի դեպքում հանդուրժելի չեն: Մենք բարիդրացիական կապեր ենք պահպանում հարևան երկրների հետ և հույս ունենք, որ նրանք, նախքան հարցի սրումը, Իրանի այս դիրքորոշումն ընկալեն»,- շեշտել է Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին:
Նա հայտարարել է, որ ահաբեկիչները շուտափույթ կերպով պետք է անհետանան:
Իրանի գլխավոր դատախազի խոսքով՝ իրենք կարող ենք կտրուկ քայլեր կատարել, միևնույն ժամանակ նա հույս է հայտնել, որ հարևան երկրներn իրենք ձեռնամուխ կլինեն հարցի լուծմանը:
Նշենք, որ այսօր տեղի է ունեցել ԻԻՀ գլխավոր դատախազի և ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանդիպումը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրավերով եռօրյա աշխատանքային այցով Հայաստան է ժամանել ԻԻՀ գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին: