ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանը 8-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։
«Հայաստան» դաշինքից առաջադրված թեկնածու Արթուր Ղազինյանը հայտարարեց, որ հրաժարվում է իշխանական խմբակցության պատգամավորների հարցերին պատասխանելուց, ինչպես նաև իր եզրափակիչ ելույթից։
Նշենք, որ նախորդ յոթ նիստերի ընթացքում Արթուր Ղազինյանին դարձյալ չեն ընտրել։
Հիշեցնենք, որ իշխանական պատգամավորները դժգոհություն էին հայտնում, որ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալը բանակում չի ծառայել։ Այս պաշտոնը, ըստ Դոնթի բանաձևի, հատկացված է հենց ընդդիմությանը։ Այս հանձնաժողովում ընդդիմադիր պատգամավորներն են «Պատիվ ունեմ» խմբակցությունից Տիգրան Աբրահամյանը, իսկ «Հայաստան» խմբակցությունից՝ Արթուր Ղազինյանը, Գեղամ Նազարյանը և Գեղամ Մանուկյանը։