ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը դարձյալ թեժ էր ընթանում։
Օրակարգում ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանի ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում ընտրելու հարցն էր։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մի քանի անգամ ընդհատեց՝ կոչ անելով չշեղվել օրակարգից և խոսել միայն Արթուր Ղազինյանին հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրելու մասին։ Ընդդիմադիր խմբակցության պատգամավորի և հանձնաժողովի նախագահի միջև լեզվակռիվ տեղի ունեցավ։
Մանրամասները՝ տեսանյութում։