Կապանի քաղաքապետ մանրամասն ներկայացրել է իրադրությունը ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Փայլ լեռան հատվածում։
Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։
«Ավելին ասեմ, իրավիճակն ավելի լավ չէ և Շիկահող, Ճակատեն, Սրաշեն բնակավայրերի շուրջ, որտեղ նույնպես խնդիրներ կան, քանի որ Ադրբեջանի զինված ուժերը, չհանդիպելով որևէ դիմադրության ՝ դիվանագիտական, քաղաքական կամ ռազմական, քայլ առ քայլ առաջ են ընթանում ՝ դեպի Հայաստանի տարածքի խորքը», – ասաց պատգամավորը ։