Մենք 44-օրյա պատերազմի վերաբերյալ քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցում հապաղել ենք, որպեսզի ընդդիմությունն իր գաղտնիության փաստաթղթերը կարգի բերի: Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Մենք հապաղել ենք, որպեսզի նրանք իրենց թույլտվության փաստաթղթերը կարգի բերեն: Համբերատար սպասել ենք այդ գործընթացի ավարտին, բայց գործընթացը չի ավարտվել: Ընդդիմադիր մեր 4 գործընկերներից 3-ը ստացել են, 1-ը՝ չի ստացել: Ղազինյանը չի էլ ներկայացրել թույլտվության համապատասխան փաստաթղթերը, որպեսզի կարողանա գաղտնի փաստաթղթերից և փակ ռեժիմներից օգտվելու հնարավորություն ունենա: Մենք հապաղում ենք, որպեսզի ամբողջացնենք, որպեսզի վաղը մեր ընդդիմությունը մեզ չմեղադրի՝ դուք շուտ սկսեցիք, որ մենք չմասնակցենք»,- նշեց նա։
ՔՊ պատգամավորն ասաց, որ Արցախյան 44-օրյա պատերազմի վերաբերյալ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին իրենց խոստումն անպայման կկատարեն։
Անդրանիկ Քոչարյանը նաև անդրադարձավ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հայտարարությանը։
Մանրամասները՝ տեսանյութում։