Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին երեկ Սյունիքում զոհվածների հիշատակը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին Ադրբեջանի ԶՈւ-ն ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ գնդակոծության է ենթարկել հայկական դիրքերը։ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով։ ՀՀ ՊՆ-ն իրավիճակի վերաբերյալ պարբերաբար տեղեկություններ է հաղորդում։ Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, գերեվարվել է 12 զինծառայող։ Պաշտոնապես հայտարարվել է մեկ զոհի մասին։
Հիշեցնենք նաև, որ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև գոյություն ունեցող 1997թ․ պայմանագրի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով ՀՀ-ն դիմել է ՌԴ-ին։ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ այն դեռ բանավոր դիմում է, որը նաև գրավոր ընթացակարգ է ունենալու։
Ի դեպ, ռուսական կողմի միջնորդությամբ նոյեմբերի 16-ին 18։30-ին կրակը դադարեցվել է։