Արման Խաչատրյանը Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ է նշանակել։ Համապատասխան հրաման է ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.
Արման Խաչատրյանին նշանակել Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Ստրասբուրգ)»,- նշված է հրամանագրում։