Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր մեր հայրենիքի և ժողովրդի համար այս ծանր փուլում հետաքրքրվում են իմ որպիսիությամբ: Այս մասին գրել է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։
«Ուզում եմ խորին երախտագիտությունս հայտնել նաև «Նաիրի» բժշկական կենտրոնի ողջ բուժանձնակազմին՝ բժիշկներին, բուժքույրերին, սանիտարներին՝ մասնագիտական, մարդկային բարձր որակների և հոգատար ու բարեհամբույր վերաբերմունքի համար:
Ամուր առողջություն եմ մաղթում ինձ համար անհանգստացողներին և չարախնդացողներին: Աստված բոլորիս պահապան»,- գրել է Գասպարյանը:
Հիշեցնենք, որ Վլադիմիր Գասպարյանն օրերս հոսպիտալացվել էր։