Դատապարտելի են Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման դեպքերը։ Իրադարձությունները նման ընթացք են ստացել կապիտուլյանտ և անպատիվ իշխանությունների հանցավոր անգործության, իրադրության ոչ ճիշտ գնահատման հետևանքով։ Այս մասին ՀՀԿ 17-րդ համագումարի ժամանակ նշեց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը։
Նա նկատեց, որ այս իշխանություններն այդպես էլ չհասկացան, որ պետական պաշտոնյայի խոսքը լսում են նաև Հայաստանից դուրս։
«Հատկապես բարձր պաշտոն զբաղեցնողների, լսում են ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանից դուրս։ Բազմաթիվ են դեպքերը, երբ սրանց անհեռատես մտքերը, սեփական ճակատագրական սխալները կոծկելու անհեթեթ պնդումներն այնուհետև օգտագործվում են ՀՀ-ի շահերի դեմ»,- մատնանշեց ՀՀ երրորդ նախագահը։