Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս ունի ապագայում բարիդրացիական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է ժողովրդին ուղղված ամանորյա հեռուստաուղերձում։
«Հույս ունեմ, որ մի օր մենք բարիդրացիական հարաբերություններ կհաստատենք Հայաստանի հետ»,- ասել է Ալիևը։ Նա հուսադրող է անվանել Սոչիում և Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումները։
Առաջինը տեղի է ունեցել նոյեմբերին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ, երկրորդը՝ դեկտեմբերին՝ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի նախաձեռնությամբ։
«Հուսով եմ, որ 2022 թվականին այս հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունները կարտացոլվեն իրական կյանքում»,- ասել է Ադրբեջանի նախագահը։ Նա հայտնել է, որ որոշում է կայացրել 2022 թվականը հայտարարել «Շուշի քաղաքի տարի»։ Հիշեցնենք՝ Շուշին ադրբեջանցիներն օկուպացրել են 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ։