Այս տարվա առաջին ԱԺ առաջին նիստը կրկին թեժ սկսվեց։
Նիստի սկզբում ԱԺ-ում վիճաբանություն տեղի ունեցավ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավորների միջև:
Նախ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն իր ելույթում արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավորների հայտարարություններին՝ Ռուբեն Ռուբինյանի՝ Թուրքիայի ազդեցության գործակալ լինելու մասին և հայտարարեց․
«Ձեր շուրջը նայե՛ք, և հնարավոր է՝ ազգանունների մեջ կասկածելի ազգանուն հայտնաբերեք։
Տեղից խոսեցին «Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորներ։ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ նախազգուշացում հայտարարեց նրանց։
Ռուբինյանի և ընդդիմադիր պատգամավորների միջև լեզվակռիվ սկսվեց, իրավիճակն էլ լարվեց։ Ռուբեն Ռուբինյանն ամբիոնից իջավ և մոտեցավ ընդդիմադիր պատգամավորներին։ Հայտարարվեց ընդմիջում։