«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն իր ելույթում անդրադարձել է ԱԺ փոխխոսնակ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցով ՀՀ-ն ներկայացնող Ռուբեն Ռուբինյանի վերաբերյալ ընդդիմության հնչեցրած քննադատություններին։ նա խոսել է նաև ընդդիմությանն ուղղված մեղադրանքներին՝ կապված Ռուբեն Ռուբինյանին քննադատելու հետ։
Անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի այսօրվա ելույթին, երբ պատգամավորն ընդդիմությանը մեղադրել էր ազդեցության գործակալ լինելու մեջ՝ Մանուկյանը նշեց․ «Մի հատ Սեյրան Օհանյանից սկսած մեր բոլորի դեմքներին նայեք, հետո խոսեք։ Բացի այդ, հիշեք, թե ովքեր դատապարտեցին ՀՀ ԶՈւ ԳՇ հայտարարությունը՝ Հայաստանի կառավարությունը ու Թուրքիայի ԱԳՆ-ը»։
Մանրամասները՝ տեսանյութում։