ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ընթացակարգային քվեարկության ընթացքում հանդես է եկել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ-ի նախաձեռնած նիստի անցկացման օգտին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»- ն:
Միացյալ Նահանգներն անցյալ շաբաթ այդ օրակարգի շուրջ հանդիպում էր խնդրել հունվարի 31-ին։
Չինաստանը դեմ է Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի անցկացմանը։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Չժան Ցզյունը։
«Մենք դեմ ենք բաց նիստի անցկացմանը։ Հիմա եկել է պահը «հանգիստ» դիվանագիտության, այլ ոչ թե «բարձրախոսային» դիվանագիտության և բաց առճակատման համար։ Անհրաժեշտ է ավելի շատ դիվանագիտական ջանքեր գործադրել։ Դա է մեր դիրքորոշումը»,- նշել է համաշխարհային կազմակերպությանն առընթեր Չինաստանի մշտական ներկայացուցիչը։
Վերջին ամիսներին Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններն է՛լ ավելի լարված են դարձել։ Վաշինգտոնն ու Բրյուսելը Մոսկվային մեղադրում են Ուկրաինա ներխուժում նախապատրաստելու մեջ և այդ ֆոնին ուժեղացնում են ներկայությունն Արևելյան Եվրոպայում:
Ռուսաստանում մերժում են բոլոր պահանջները և հիշեցնում, որ Կիևը չի պահպանում Մինսկի համաձայնագրերը. ուկրաինական իշխանությունները շփման գծի մոտ կենտրոնացրել են բանակի անձնակազմի կեսը արգելված զենքից գնդակոծում աշխարհազորայինների։