Հայաստանում վարչապետի աշխատանքով լիովին բավարարված է քաղաքացիների միայն 19 տոկոսը։ Այս մասին են վկայում 2021 թվականի դեկտեմբերին Հայաստանի 11 մարզերում միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից 18 տարեկանից բարձր 1512 բնակիչների շրջանում անցկացված հարցման արդյունքները։
Հարցվածների 30%-ը հայտարարել է, որ միայն մասամբ է բավարարված Նիկոլ Փաշինյանի գործունեությամբ, 15%-ը մասամբ բավարարված չէ, 33%-ը լիովին բավարարված չէ, 4%-ը դժվարացել է պատասխանել հարցին:
39%-ը բացասական վերաբերմունք է հայտնել ՀՀ նախագահի աշխատակազմի աշխատանքի նկատմամբ։ 9%-ն ամբողջությամբ բավարարված է պետության ղեկավարի կատարած աշխատանքով, 26%-ը մասամբ է բավարարված, 14%-ը մասամբ չբավարարված, 11%-ը դժվարացել է պատասխանել հարցին:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքից լիովին գոհ է հարցվածների 35 տոկոսը, 33 տոկոսը մասամբ է բավարարված։ 11%-ը ՄԻՊ-ի գործունեությունը գնահատել է մասնակի անբավարար, 14%-ը՝ լիովին անբավարար, 7%-ը դժվարացել է պատասխանել հարցին։
Ազգային ժողովի աշխատանքով լիովին բավարարված է հարցվածների 7 տոկոսը, 24 տոկոսը մասամբ է բավարարված, 17 տոկոսը՝ մասամբ չբավարարված, 50 տոկոսը լիովին բավարարված չէ, 3 տոկոսը դժվարացել է հայտնել իր կարծիքը: Զինված ուժերի գործունեությանը լիովին հավանության է արժանաել հարցվածների 26 տոկոսին:
Հարցվածների 32%-ը հայտարարել է, որ մասամբ է բավարարված Զինված ուժերի գործունեությամբ, 16%-ը՝ մասամբ բավարարված չէ, 21%-ը՝ լիովին բավարարված չէ, 5%-ը դժվարացել է պատասխանել հարցին: Հարցվածների 11%-ը հայտարարել է, որ բավարարված է բանակի ղեկավարության աշխատանքով, 29%-ը մասամբ է բավարարված, 18%-ը՝ մասամբ բավարարված չէ, 36%-ն՝ ամբողջությամբ բավարարված չէ, 6%-ը դժվարացել է պատասխանել հարցին:
Ոստիկանության աշխատանքը բավարարել է հարցվածների 25%-ին, 43%-ին բավարարել է մասնակի, 13%-ը մասնակի բավարարված չէ, 16%-ը ամբողջությամբ μավարարված չէ, 3%-ը դժվարացել է պատասխանել: Դատախազության աշխատանքը դրական է գնահատել հարցվածների 10 տոկոսը, 26 տոկոսին մասամբ է բավարարել դատախազության աշխատանքը: 19 տոկոսը մասամբ բավարարված չէ Դատախազության աշխատանքով, 25 տոկոսն ամբողջությամբ բավարարված չէ, 19 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին:
Հայաստանում դատարանների գործունեությունից լիովին գոհ է հարցվածների միայն 8%-ը, իսկ 29%-ը՝ մասամբ գոհ:
Հարցվածների 29 տոկոսը դատարանների աշխատանքը գնահատել է մասամբ անբավարար, 27 տոկոսը լիովին անբավարար է համարել, 16 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին: Սահմանադրական դատարանի աշխատանքով լիովին բավարարված է հարցվածների 8 տոկոսը, 28 տոկոսը լիովին բավարարված չէ։ 27%-ը ՍԴ-ի աշխատանքը բավարարել է մասնակի, 20%-ը մասնակի բավարարված չէ, իսկ 17%-ը դժվարացել է պատասխանել հարցին։
Հարցվածների 18%-ը լիովին բավարարված է ԱԱԾ աշխատանքով, 32%-ը բավարարված է մասնակի, 16%-ը՝ մասնակի բավարարված չէ, 25%-ն ամբողջությամբ բավարարված չէ, 9%-ը դժվարացել է պատասխանել հարցին: Իսկ հարցին, թե որ կառույցներն են տեղեկատվության ամենահուսալի աղբյուր համարում, 25 տոկոսն ընտրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին, 15 տոկոսը՝ վարչապետի աշխատակազմին, 9 տոկոսը՝ ԱԳՆ-ին, 7 տոկոսը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, 6 տոկոսը՝ Ազգային ժողովին:
Միջազգային հանրապետական ինստիտուտը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որն իր նպատակն է հռչակել ժողովրդավարության կառուցման գործում առանձին երկրներին օգնություն ցուցաբերելը: Կազմակերպության տնօրենների խորհրդի նախագահը Ալյասկայի նահանգից սենատոր Դեն Սալիվանն է: