Ադրբեջանի կողմից 8 հայ ռազմագերիների ազատ արձակումը և նրանց վերադարձը Հայաստան ևս մեկ դրական ազդանշան է, որը հաջորդել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից հետո:
Twitter-ում նման գրառում է արել Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը։
«ԵՄ-ն աջակցում է տարածաշրջանի կայունությանն ու բարգավաճմանը»,- հավելել է Միշելը:
Նշենք, որ Ֆրանսիայի ՌՕՈՒ-ն ռազմագերիներին Բաքվից տեղափոխել է Երևան, «Զվարթնոց» օդանավակայանում ռազմագերիներին դիմավորել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լուայոն։
Փետրվարի 4-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ և մասնակցությամբ տեսակոնֆերանսների ձևաչափով տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որտեղ ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են առկա հումանիտար խնդիրների լուծման հնարավորությունները: