ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը (USCIRF) մտահոգություն է հայտնել Ադրբեջանի մտադրության մասին, ըստ որի՝ ցանկանում են Արցախի բռնազավթված տաածքներում հայկական պատմամշակութային կոթողներից հեռացնել հայկականության հետքերը։
«Մենք խորապես մտահոգված ենք եկեղեցիներից հայկական գրությունները հեռացնելու Ադրբեջանի պլաններով։ Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը պահպանել և պաշտպանել պաշտամունքի վայրերը, կրոնական ու մշակութային հուշարձանները»,- ասված Է USCIRF-ի (USCIRF) ղեկավար Նադինե Մաենզայի հայտարարության մեջ, որի տեքստը զետեղված Է հանձնաժողովի Twitter-ի միկրոբլոգում:
Հիշեցնենք, որ փետրվարի 3-ին Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումը։ Ադրբեջանում մտադիր են հայկական հուշարձանները ներկայացնել իբրև ալբանական։