Ներկայիս աշխարհաքաղաքական դինամիկ վտանգավոր զարգացումների պայմաններում մեր պետությունը չի կարող դիմակայել առանց ռազմավարական գործընկերների և հարևան պետությունների հետ հստակ կանոնակարգված հարաբերություններ ձեռք բերելու: Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
Նրա խոսքով՝ տևական խաղաղության հասնելու համար անխուսափելի է հարևանների հետ կոմունիկացիոն գործընթացի սկսումը, որքան էլ պարտված լինելու հանգամանքը մեզ համար խոչընդոտներ է ստեղծել։
Իշխանական պատգամավորը նաև ընդգծեց, որ 44-օրյա պատերազմը պատճառել է անդառնալի մարդկային կորուստներ, որոնց ցավը բոլորին է պատկանում, սակայն պատերազմը, ըստ Քոչարյանի, նաև տվել է հնարավորություն՝ ապրելու, ստեղծելու, արարելու, վերարժևորելու կյանքն ու ժամանակը: