Հայաստանը հավուր պատշաճի կուսումնասիրի երեկ կնքված ռուս-ադրբեջանական համագործակցության հռչակագիրը, որից հետո կարձագանքի դրան։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԺ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։
«Յուրաքանչյուր երկրի իրավունքն է իր միջազգային հարաբերությունները զարգացնել այնպես, ինչպես ինքն է հարմար գտնում»,– ասաց Արշակյանը՝ նշելով, որ Ռուսաստանը Հայաստանի բարեկամ պետությունն է, որը ՀՀ-ի հետ ևս ունի ռազմավարական գործընկերության մասին պայմանագիր։ Բացի այդ, Արշակյանի խոսքով, չպետք է գերագնահատել իրողությունները։ Նա նաև նշեց, որ պետք չէ կարծել, թե Հայաստանը կարող ազդել նմանատիպ գործողությունների վրա։
Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 23-ին, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիր էին ստորագրել, որը ներառում է երկու երկրների ԶՈւ-ի միջև օպերատիվ ու մարտական պատրաստության համատեղ միջոցառումների անցկացում, երկկողմանի ռազմական համագործակցության այլ ուղղությունների զարգացում։