Խորհրդարանը քննարկում է հանրապետության նախագահի ընտրության հարցը։
Նախագահի պաշտոնի համար թեկնածու առաջադրել է միայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Թեկնածուն ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանն է:
Նկատենք, որ առաջին փուլում նախագահ ընտրելու համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը, այսինքն՝ պահանջվում է 81 ձայն, ՔՊ-ն ունի 71 պատգամավոր: Երկրորդ փուլում նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդը՝ 65 ձայն:
Հիշեցնենք, որ ընդդիմությունը թեկնածու չի առաջադրել: ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ներկա չեն նիստին։
Արմեն Սարգսյանը Հայաստանի նախագահի պաշտոնից հրաժարական տվեց հունվարի 30-ին: