Թուրքիայի բազմադարյա ժառանգությունը ապագա սերունդներին փոխանցելը երկրի յուրաքանչյուր բնակչի կարևոր խնդիրն է։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում՝ մեծ Չամլիջա մզկիթում իսլամական մշակույթի թանգարանի բացման արարողության ժամանակ, հայտնում է «Anadolu» – ն։
Էրդողանն ընդգծել է, որ ժամանակակից Թուրքիայի տարածքը դարեր շարունակ եղել է բազմաթիվ մշակույթների բնօրրանը։ Այլ ժողովուրդների հետ երկխոսության ուղին սեփական մշակույթի և ժառանգության ուսումնասիրության և ընդունման միջոցով է, ասել է նա:
«Այսօրվա իրողությունները հասկանալ հնարավոր է միայն անցյալի վերլուծության միջոցով։ Մենք ոչ միայն ներդրումներ ենք կատարում երկրի զարգացման համար, այլև պաշտպանում և առաջ ենք տանում Թուրքիայի հարուստ ժառանգությունն ու մշակույթը», – հայտարարել է Թուրքիայի նախագահը։