Մեկնարկել է ԱԺ քառօրյան, օրակարգում 25 հարց է ներառված։ Երկրորդ ընթերցմամբ մի շարք նախագծեր են քննարկցելու, այդ թվում՝ «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը։
Քննարկվելու է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը։ Հիմնական զեկույցով հանդես է գալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։