Ադրբեջանի խորհրդարանն առաջարկում է ստեղծել Հայաստանի հետ հարաբերությունների հանձնաժողով։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Պատգամավոր Ֆազիլ Մուստաֆայի կարծիքով՝ Ադրբեջանը պետք է ակտիվացնի աշխատանքը Հայաստանի խորհրդարանի հետ, և այս առումով խորհրդարանում համապատասխան հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտություն կա։
«Պետք է նոր նախաձեռնություն առաջ քաշենք»,- ասել է պատգամավորը։
Մուստաֆան նշել է, որ Եվրոպայում և ԱՊՀ-ում Ադրբեջանն ու Հայաստանը ներկայացված են հինգ հարթակներում։
Նա նաև առաջարկեց վերացնել այս ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների արգելքը։
«ՀԿ-ները պետք է ակտիվացնեն նախագծերը հայկական ՀԿ-ների հետ, առաջարկներ ներկայացնեն հանրությանը։ Մենք պետք է սկսենք աշխատել հայ հասարակության հետ առանց միջնորդների»,- նշել է պատգամավորը։