ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Մոսկվայի Ալեքսանդրյան այգու Անհայտ զինվորի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու 1941-1945թթ. Հայրենական Մեծ պատերազմում զոհված զինվորների հիշատակին:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, վարչապետը ծաղկեպսակ է տեղադրել հուշահամալիրի մոտ ու ծաղիկներ խոնարհել Անմար կրակի մոտ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում է։ Վարչապետն ապրիլի 20-ին հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի, Ռուսաստանի Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Նախատեսված է նաև վարչապետի այցը Նիժնի Նովգորոդ:
Ապրիլի 19-ին ՀՀ վարչապետը հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: