«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 26-ին Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյանն ուղեկցող ոստիկանության ավտոմեքենայի կողմից երիտասարդ աղջկան մահվան ելքով վրաերթի փաստը քննարկվել է ՀՀ ոստիկանությունում:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ոստիկանապետը եւ ոստիկանության պաշտոնյաները նման հարց են բարձրացրել, որ վթարից հետո պետք է մեքենան կագներ եւ առաջին օգնություն ցույց տար, ինչը չի արվել, եւ այս դեպքում մնացած հարցերը կտա նախաքննական մարմինը: Համացանցում հրապարակված տեսանյութից պարզ է դառնում, որ ոչ ոք չի կանգնել»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեի երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը շտապելիս է եղել ԱԺ՝ ՔՊ խմբակցության պատգամավորների հետ հանդիպման: Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկով սլացող ավտոշարասյունը, որի հենց առաջին մեքենան հղի կնոջը մահացու վրաերթի էր ենթարկել, նրան ուղեկցում է դեպի ԱԺ` իր խմբակցության հետ հանդիպման: Հիշեցնենք, որ վրաերթի հետեւանքով մա«Փաստ» օրաթերթը գրում է. «Պաշտոնական տվյալներով, Ադրբեջանը գնել է մոտ 120 զրահապատ ավտոմեքենա, հիմնականում՝ «Մերսեդես» մակնիշի: Դրանց միջին արժեքը մոտ 450 հազար ԱՄՆ դոլար է: Այսինքն, միջինից բարձր բոլոր պաշտոնյաներին պետությունը որոշել է ապահովել թանկարժեք զրահապատ ծառայողական ավտոմեքենաներով:
Դժվար չէ այս տեղեկության ֆոնին պատկերացնել Հայաստանի իշխանության վերին էշելոնների ներկայացուցիչների՝ հասարակությունից ու հատկապես մամուլից դժգոհ դեմքերը: Կատակ բան չէ. ի վերջո, հակառակորդ երկրում նման ահռելի պետական գնում են իրականացնում ծառայողական մեքենաների վրա, և գրեթե ոչ մի դժգոհություն, իսկ մեզ մոտ յուրաքանչյուր նույնիսկ անհամեմատելի գնումը «քթներից են բերում»՝ առաջացնելով բողոքի մեծ ալիք: Էլի չնեղանա՞ն»:հացածը 29-ամյա հղի Սոնա Մնացականյանն էր։ ՔՊ-ական մեր աղբյուրը պատմեց, որ Նիկոլ Փաշինյանն ուշացումով է ներկայացել նիստին եւ հպանցիկ պատմել կատարվածի մասին, բայց այդ պահին դեռ տեղյակ չի եղել, որ կինն արդեն մահացել է։ Պատգամավորներից որեւէ մեկը չի հետաքրքրվել՝ կանգնե՞լ է արդյոք վարչապետի շարասյունը, փորձե՞լ են կնոջն օգնություն ցույց տալ` հիվանդանոց տեղափոխել: Մեր հարցին ի պատասխան, ՔՊ ներկայացուցիչն ասաց` չէինք պատկերացնում, որ այլ տարբերակ է եղել` քշել-հեռացել են, առանց օգնություն ցույց տալու»։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս օրերին մեծ թափ են ստանում ընդդիմության ապակենտրոն, ցանցային ակցիաները, որոնց կուլմինացիան, ինչպես հայտարարվել է, տեղի կունենա մայիսի 1-ին: Այդ օրը նախատեսվում է մեծ հանրահավաք: Թերթի տեղեկություններով, ընդդիմության հայտարարած մեծ հանրահավաքից առաջ Երևանում նախատեսված է ևս մեկ մեծ միջոցառում։ Ինչոր մարդիկ ապրիլի 30-ին հանրահավաք են նախատեսում Շահումյանի հրապարակում, որն, ի դեպ, արտոնվել է Երևանի քաղաքապետարանի կողմից։ Մեր ունեցած տեղեկության համաձայն, այն նվիրված է լինելու հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին: Մեր աղբյուրները փոխանցում են, որ բավականին մեծ ծախս է արված համերգային բեմահարթակ կառուցելու, էստրադայի աստղեր ապահովելու և Ռուսաստանից հյուրեր բերելու համար»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երիտասարդ կնոջ մահվան հանգամանքները, հուսանք, կպարզվեն համակողմանի ու արդարադատ քննությամբ, չնայած պարզ է՝ ինչ դատ ու դատաստան էլ լինի, հարազատների մորմոքի համար այն բալասան չի լինի:
Վթարի ենթարկվելու պահին (դատելով համացանցում տարածված տեսանյութերից) լուսահոգի կինը շփոթվում է, չի կողնորոշվում՝ ինչ անել, ու ողբերգական վթարի զոհ է դառնում: Ինչպե՞ս են աշխատել ոստիկանները, ինչպե՞ս ապահովել քաղաքացիների անվտանգությունը, կամ ի՞նչ ազդանշան են տվել այդ պահին փողոցում կամ մայթերին գտնվող անցորդներին. սրանք հարցեր են, որոնց պատասխաններն ամենաշատն են հուզում միջադեպից ցնցված հասարակության մտածող հատվածին:
Իրավապաշտպանների մեծ մասը, օրինակ, հույս չունի, թե արդար քննություն կիրականացվի, ու կպարզվեն դեպքի բոլոր մանրամասները:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Թերթի տեղեկություններով, վերջին մեկ շաբաթվա ընթացքում ՀՀ իշխանություններն աննախադեպ ճնշումներ են իրականացնում Արցախի Հանրապետության իշխանությունների նկատմամբ՝ փորձելով զերծ պահել նրանց Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումներից:
Սակայն խնդիրն այն է, որ հարցը վերաբերում է հենց Արցախին, և ներսում կա գիտակցումն այն բանի, որ Հայաստանի այս իշխանության անփոփոխ մնալն անխուսափելիորեն բերելու է Արցախի հանձնմանը: Արցախյան մեր աղբյուրի փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանն ակնհայտ շանտաժի գործիքներ է կիրառում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և նրա շրջապատի նկատմամբ՝ ուղիղ տեքստով վախեցնելով, որ եթե իր հրահանգները չկատարեն, իրենց համար շատ վատ է լինելու:
Մենք տեղեկություն ունենք նաև, որ Հարությունյանն իր նեղ շրջապատում բողոքում է, որ հայտնվել է երկու քարի արանքում և չգիտի, թե ինչպես շարժվի»: