Ռումինիայի վարչապետի խորհրդականը կոչ է արել տնտեսապես ինտեգրել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ։
«Հուսով եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածություններ ձեռք կբերվեն»,- հայտարարել Է Ռումինիայի վարչապետի խորհրդական Յուլիան Չիֆուն՝ «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» միջազգային համաժողովում:
«Եթե դուք կարողանաք Հայաստանը տնտեսական տեսանկյունից ինտեգրել Ադրբեջանի և Թուրքիայի հետ, Ադրբեջանը կունենա մեծ լրացուցիչ հնարավորություններ»,- ասել է նա։