Ընդամենը 2 ժամից հանդիպում ենք Ֆրանսիայի հրապարակում, որ ժամը 16։00-ին անցկացնենք պատմական հանրահավաքը: Facebook-յան ուղիղ եթերում այս մասին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։
Նա նշել է, որ ուղիղ եթեր մտնելու նպատակներից մեկն էլ այն էր, որ ուշադրություն հրավիրի իշխանությունների տարածած սուտ լուրերի վրա՝ իբրև թե լինելու են անկարգություններ։
«Այս ընթացքում իշխանությունը, հասկանալով, որ մեր ժողովուրդը ոտքի է կանգնել, փորձում է դիմել ինֆորմացիոն տեռորի՝ լուրեր է տարածում, թե իբր կան զինված խմբեր, իբր տեղի են ունենալու անկարգություններ, և նման միջոցներով փորձում է մարդկանց զերծ պահել հանրահավաքին մասնակցելուց։
Նիկոլի այս պահվածքը շատ բնական է, հերթական սուտ, որին առաջարկում եմ բանի տեղ չդնել, մենք այդ հանրահավաքին մասնակցելու ենք մեր ընտանիքներով, մեր երեխաներով, որովհետև հանազգային պայքար է։ Մեր գործողությունները լինելու են վճռական, մասշտաբային, բայց բացառապես խաղաղ միջոցներով, հետևաբար սադրիչներ, զինված խմբեր, անկարգություններ փնտրեք Նիկոլի շրջապատում»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Հիշեցնենք նաև, որ այսօր՝ ժամը 16:00-ին, ընդդիմությունը Ֆրանսիայի հրապարակում մեծ հանրահավաք է հրավիրել: Հայաստանի տարբեր ուղղություններից մեկնարկած քայլերթերի մասնակիցները միանալու են հանրահավաքին:
Հիշեցնենք նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի կարգավիճակի վերաբերյալ նշաձողն իջեցնելու հայտարարությունից հետո Հայաստանում արդեն ավելի քան մեկ շաբաթ է բողոքի ակցիաներ են սկսվել: