Հաղթանակի կամրջի տարածքում «կարմիրբերետավորները» բերման են ենթարկել բողոքի ակցիայի մասնակիցներին: Ուժ կիրառելով՝ նրանք հեռացրել են նաև նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին:
Armenia Today-ին ոստիկանությունից տեղեկություն չտվեցին Օսիպյանի՝ բերման ենթարկվելու և ազատ արձակվելու մասին։ Ասացին՝ առանձին անձանց մասին տեղեկություն տալ չեն կարող։
Սակայն ավելի ուշ Օսիպյանը Ֆրանսիայի հրապարակում էր։ Լրագրողների հետ զրույցում նա ասաց՝ «Կեցցե ՀՀ ոստիկանությունը»՝ գնահատելով նրանց աշխատանքը։ Իսկ հարցին, թե ինչո՞ւ են ոստիկանները բերման ենթարկել իրեն, պատասխանեց․ «Իրենց հարցրեք»։
Վալերիյ Օսիպյանը փոխոստիկանապետի պաշտոնից ոստիկանապետի պաշտոնի անցավ 2018 թվականի հեղափոխությունից հետո։ Մեկ տարի անց նա ազատվեց այդ պաշտոնից ու նշանակվեց վարչապետի խորհրդական, իսկ երեք շաբաթ անց, սեփական դիմումի համաձայն, ազատվեց պաշտոնից։
Նշենք, որ վերջին տվյալներով ՀՀ ոստիկանություն բերման են ենթարկվել 48 ցուցարարներ։