ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի ելույթը՝ Գյումրիում տեղի ունեցած հանրահավաքին:
Նա ադրադարձել է այսօր Գյումրիի ճանապարհին տեղի ունեցած բախմանը, ընդդիմության ճանապարհը փակելուն ու գերիների ծնողներին:
Հիշեցնենք, որ այսօր Գյումրի գնալու ճանապարհին մի խումբ քաղաքացիներ փակել էին ընդդիմության ճանապարհը: Ոստիկանները քիչ հետո բացել էին այն:
Գյումրիում նախատեսված հանրահավաքը կայացավ:
Հիշեցնենք նաև, որ «Դիմադրություն» շարժումը երեկ ավտոերթ էր իրականացնել դեպի Վանաձոր, որտեղ ևս հանրահավաք տեղի ունեցավ: Հավելենք, որ Երևանում արդեն ավելի քան մեկ շաբաթ է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաները: Ընդդիմությունը մայիսի 2-ից սկսել է անհնազանդության ակցիաներ իրականացնել Երևանում՝ փակելով մի շարք կենտրոնական փողոցներ։
Մանրամասները՝ տեսանյութում: