Հայաստանը գնում է դեմոկրատիայի ճանապարհով, թեպետ բարդ իրավիճակներ և պայմաններ են լինում։ Ես մեծ գնահատական եմ տալիս պարոն Փաշինյանին և իրեն խոստացել եմ, որ կհովանավորենք ամեն կերպով։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Նիդերլանդների թագավորության վարչապետ Մարկ Ռուտեի համատեղ ասուլիսի ժամանակ ասել է Մարկ Ռուտեը։
Պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին ազատ չարձակելու, շարունակաբար հրադադարը խախտելու ու Ադրբեջանի ԶՈւ-երի՝ ՀՀ սուվերեն տարածքում գտնվելու փաստերին՝ Նիդերլանդների վարչապետը պատասխանեց․ «2020թ․ ահռելի պատերազմը պարզեց, որ վերջնական խաղաղությունը մեծ կարևորություն ունի։ Դրա համար էլ ուրախ ենք, որ ՀՀ վարչապետի կողմից Ադրբեջանի հետ ինտենսիվ երկխոսություն է տեղի ունենում։ Միևնույն ժամանակ ասեմ, որ տևական խաղաղությունը իրագործելի է։ Եվ միայն այդ խաղաղությամբ կարող են Հայաստանն ու Ադրբեջանն ապրել այս տարածաշրջանում։ Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին, որ բռնություններին վերջ տրվի, լարվածությունները նվազեն և կոնֆլիկտը լուծվի խաղաղության սեղանի շուրջ։ Նիդերլանդները կշարունակի աշխատել, որ գերիները կարողանան ապահով կերպով վերադառնալ իրենց հայրենիք»։
Անդրադառնալով դիտարկմանը, թե Ֆրանսիայի նախագահը ԵՄ-ն վերակազմակերպելու առումով տարբեր պլաններ ունի, և հարցին, ՀՀ-ն կարող է հնարավոր նոր քաղաքական միության մեջ ընդգրկվել՝ նա ասաց․ «Հետաքրքիր պլաններ են, որոնց մասին հիմա շատ բան հայտնի չէ։ Հիմա միայն կարող եմ ասել, որ հետաքրքիր մտահղացում է»։
Մանրամասները՝ տեսանյութում։