ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստում անդրադարձել է «Դիմադրություն» շարժման այսօրվա գործողություններին։
«Ընդդիմությունը զբաղված է մանր խուլիգանությամբ։ Մի քանի պատգամավորներով ներխուժել են ՀՀ ԱԳՆ-ի շենք և մանր խուլիգանություններով փորձում են հունից հանել այն դիվանագետներին, որոնք գիշեր-ցերեկ աշխատում են, որ Հայաստանի, Արցախի ու տարածաշրջանի համար կայունություն ապահովեն։ Ստիպում են նրանց անել հայտարարություններ, որոնք կարող են էսկալացիայի պատճառ դառնալ»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան «Դիմադրություն շարժումը շրջափակել էր ԱԳՆ-ի շենքը, մի քանի պատգամավորներ մուտք էին գործել ԱԳՆ-ի շենք, զրուցել ու հարցեր էին ուղղել ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանին։
Հիշեցնենք նաև, որ «Դիմադրություն» շարժումն արդեն մի քանի շաբաթ է, ինչ 08։00-ից ողջ մայրաքաղաքում անհնազանդության ակցիաներ է իրականացնում: Եղանակային պայմաններից ելնելով՝ երեկ հանրահավաք չի եղել։
Հիշեցնենք, որ Երևանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ են ընթանում, որոնց ընթացքում փակվում են փողոցներ, իրականացվում են երթեր, հանրահավաքներ, ավտոերթեր դեպի մարզեր։
Մանրամասները՝ տեսանյութում։