Գործընկերոջս հետ այսօր արձանագրել ենք միջպետական երկխոսության ինտենսիվությունը բոլոր՝ այդ թվում ամենաբարձր մակարդակներում։ Այս մասին այսօր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանը։
«Բնականաբար, այսօրվա մեր քննարման առանցքում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հնարավոր փաստաթուղթն է, ԼՂ խնդրի կարգավորման գործընթացին վերաբերով հարցերը։ Ես վերահաստատել եմ ՀՀ կառավարության կողմից ջանքեր գործադրելու պատրաստակամությունը՝ տաածաշրջանում կայունության և խաղաղության հասնելու ուղղությամբ։ Այս համատեքստում առանցքային է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հասցեագրումը, որը կներառի Արցախի ժողովրդի անվտանգության, բոլոր իրավունքների ապահովման ու ԼՂ կարգավիճակի վերջնական որոշման առանցքային կետերը»,- ասաց Միրզոյանը։
Նա նշել է, որ հայկական կողմը շահագրրգռված է ակտիվացնել ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի գործունեությունը։
Միրզոյանն ընդգծել է նաև ռուս խաղապահների ներկայության կարևորությունը տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման տեսանկյունից։
«Հայաստանը շարունակում է հավատալ, որ ռուսական խաղաղապահ առաքելությունն ի վիճակի է վերականգնել 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ամրագրված ստատուս-քվոն, մարտի 23-ի դրությամբ առկա իրավիճակը, որը Արբեջանի ԶՈւ-ի կողմից խախտվել էր՝ մարտի 24-ին ԼՂ Փառուխ գյուղ ներխուժմամբ»։
Մանրամասները՝ տեսանյութում։